HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եվրամիությունը ևս 500 միլիոն եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Եվրոպական միջությունը Ուկրաինային կհատկացնի կես միլիարդ եվրո լրացուցիչ ռազմական օգնություն։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։ 

«Նոր թափ ռազմական աջակցության համար։ ՌԴ-ի վրա ճնշումը կուժեղացվի տնտեսական պատժամիջոցների, Ռուսաստանի միջազգային մեկուսացման խստացման և ապատեղեկատվությանը հակազդելու ճանապարհով»,- ասել է Բորելը ուրբաթ օրը՝ մայիսի 13-ին Գերմանիայի հյուսիսում Մեծ յոթնյակի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ։

Բորելի խոսքով՝ լրացուցիչ 500 միլիոն եվրոն կուղղվեն Ուկրաինային ծանր սպառազինության, այդ թվում տանկերի և հրետանու մատակարարման համար։ Հաշվի առնելով օգնության այդ փաթեթը՝ Ուկրաինային ԵՄ օգնությունը կհասնի 2 միլիարդ եվրոյի։ 

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նաև հույս է հայտնել, որ առաջիկայում կհամաձայնեցվի ռուսական նավթի ներկրման վրա էմբարգոյի կիրառումը։ «Ես վստահ եմ, որ մենք համաձայնություն կունենանք։ Այն մեզ անհրաժեշտ է և այն մենք կունենանք։ Մենք պետք է ազատվեն Ռուսաստանից նավթային կախվածությունից»,- ասել է Բորելը։

Զուգահեռաբար, Bloomberg գործակալությունը և Politico ամսագիրը հայտնում են, որ Եվրոպայում դիտարկում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթից նավթային էմբարգոյի հանումը։ Պատճառն այն է, որ եվրոպական որոշ երկրներ, այդ թվում Հունգարիան, դեմ են դրան։

Լուսանկարը՝ EPA-EFE//ZURAB KURTSIKIDZE

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter