HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում հայտնաբերվել են խախտումներ

Պետական վերահսկողական ծառայությունը Ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցության շրջանակներում ստացել է տեղեկատվություն առ այն, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի VIP սրահի ուղևորների բարձրակարգ սպասարկման դիմաց քաղաքացիներից 55.000-ից 75.000 ՀՀ դրամի չափով գանձվող գումարներից 5.000 ՀՀ դրամ գումարը մուտքագրվել են դրամարկղ՝ առանց վերջիններիս գիտության նրանց ձևակերպելով որպես դիվանագիտական անձնագրեր ունեցող ուղևորների ազգականներ կամ պաշտոնական պատվիրակության անդամներ, իսկ անօրինական ճանապարհով ստացված խոշոր չափերի մնացած գումարները բաշխվել են ընկերության աշխատակիցների միջև: 

Պետական վերահսկողական ծառայության հաղորդագրության համաձայն՝ ՊՎԾ-ի կողմից իրականացվել են համապատասխան վերասկողական գործառույթներ, միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ վերոգրյալ վճարները «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի դրամարկղ չմուտքագրելու պարագայում ամբողջությամբ չեն կատարվել հարկային պարտավորությունները, համապատասխան տեղեկատվությունը փոխանցվել է Պետական եկամուտների կոմիտե՝ իրենց լիազորություններից բխող վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով: Արդյունքում հարկային մարմին է ներկայացվել շահութահարկի ճշտված հաշվարկ՝ լրացուցիչ հաշվարկվել և պետական բյուջե է վճարվել պետությանը պատճառված վնասի ամբողջ չափը՝ 6.519.000 ՀՀ դրամ շահութահարկի գումար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter