HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար՝ Աբովյան-Նոր Գեղի ավտոճանապարհին

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննություն է տարվում 2022թ. մայիսի 12-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում Աբովյան-Նոր Գեղի ավտոճանապարհի 2կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ-ի հաղորդագրության համաձայն՝ նախնական տվյալներով, հիշյալ վայրում «BMW 525 I» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի ուղեգոտի և բախվել «MITSUBISHI PAJERO 3.0L» ավտոմեքենային, որի արդյունքում երեք անձ տեղում մահացել է, իսկ երկուսը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: 

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter