Արմեն Երիցյանը ծանոթացել է հրշեջ-փրկարարական ջոկատների խնդիրներին ու աշխատանքային պայմաններին
Մայիսի 15-ին արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային շրջայց կատարեց Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներում։
Այցելելով մայրաքաղաքի բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատներ՝ Արմեն Երիցյանը և արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար կազմի ներկայացուցչական խումբը տեղում ծանոթացան ջոկատներում առկա խնդիրներին ու աշխատանքային պայմաններին։
ԱԻ նախարարը ՀՓՋ հրամանատարներին հանձնարարեց ավելի խստացնել անձնակազմի կարգապահությունը, տարածքները կարգի բերել ու բարեկարգել շենքային պայմանները: Հանձնարարվեց նաև կատարել ուսումնասիրություններ՝ եղած տարածքների նպատակային օգտագործման, վերանորոգման ու կառուցապատման վերաբերյալ:
Շրջայցի ընթացքում Արմեն Երիցյանը եղավ նաև ԱԻՆ հիդրոմետ և հեյսմիկ պաշտպանության ծառայությունների մայրաքաղաքի մի քանի դիտակայանում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել