HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է Երևանի ավագ դպրոցների սաներին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է մայրաքաղաքի ավագ դպրոցների սաներին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Նախաձեռնությունը Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցինն է, իսկ հանդիպման հնարավորություն են ստացել «Ժողովրդավարական քաղաքացիության ուսուցում. առաջին անգամ ընտրող» ծրագրի առավել աշխույժ մասնակիցները: Քաղաքի առջև ծառացած խնդիրներ, դրանց լուծման ուղիներ, կառավարման բնագավառում որդեգրած մոտեցումներ. պատանիներին հետաքրքրող հարցերն ընդգրկում էին քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ: Պատասխանելով աշակերտների հարցերին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է քաղաքի կառավարման համակարգն ու արդեն իսկ կյանքի կոչվող այն նախաձեռնությունները, որոնք միտված են հարմարավետ միջավայրի ապահովմանը:

«Քաղաքի առջև կուտակված խնդիրներին հիմնարար լուծում տալու համար նախ հարկավոր է աշխատանքների ճիշտ պլանավորում: Ցանկացած ծրագիր, մինչ կյանքի կոչվելը, տարբեր փուլեր է անցնում՝ մրցութային փուլ, նախագծումից մինչև աշխատանքների մեկնարկ: Երևանի քաղաքապետարանն այսօր նաև երկու տասնյակից ավելի օրենսդրականա փոփոխություններ է նախաձեռնել, որոնք հնարավորություն են տալու համայնքին ունենալ հավելյալ գործիքներ՝ արդյունավետ կառավարման համար»,- ընդգծել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով նման հնարավորության համար՝ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանն ընդգծել է, որ պետական պաշտոնյաների հետ հանդիպումները դաստիարակում են քաղաքացիական դիրքորոշում ունեցող այնպիսի քաղաքացիներ, որոնք շարունակելու են երկրի ու մայրաքաղաքի զարգացման կարևոր գործընթացը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter