HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը կսկսվի մայիսի 16-ից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը կսկսվի մայիսի 16-ից: Դիմելու վերջնաժամկետը հունիսի 7-ն է:

Փոխնախարարը հայտնում է, որ կարող են դիմել 5-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները: Ատեստավորման արդյունքում առնվազն 70 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը կհաշվարկվի 200 000 դրամով, որի նկատմամբ կհաշվարկվի 30, 40 կամ 50 % հավելվավճարը: Ատեստավորումը կազմակերպվելու է սեպտեմբերին: Համաձայն կարգի, մինչև ատեստավորումը հրապարակվելու են առարկայական ուղեցույցները:

«Բոլոր մանրամասները տրված են հայտարարությունում։ Ուսուցիչները դիմելու են էլեկտրոնային մատյանի հարթակում: Դիմելու ուղեցույցը կցված է հայտարարությանը։ Տեղադրում եմ նաև Կրթություն և համերաշխություն արհմիության կողմից պատրաստված և կամավոր ատեստավորման գործընթացի մասին իրազեկող հոլովակը՝ շնորհակալություն հայտնելով համագործակցության համար»,- գրել է Անդրեասյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter