HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինին: Այս մասին հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

«Վարչապետը նշել է, որ Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են և մեր երկիրը պատրաստ է զարգացնել ու ամրապնդել համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ սպորտի: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ՌԴ-ն նաև սպորտի բնագավառում է համարվում գերտերություն, ուստի այս ուղղությամբ փորձի փոխանակումն ու տարբեր մարզաձևերում փոխգործակցությունն ունի կարևոր նշանակություն: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է նաև սպորտի մասսայականացման կարևորությունը և այդ նպատակով մեր երկրում անցկացվում են ՀՀ վարչապետի գավաթի մրցաշարեր տարբեր մարզաձևերում:

Օլեգ Մատիցինը նշել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ ունեցել են արդյունավետ քննարկումներ՝ հետագա համագործակցությանը նոր ազդակ հաղորդելու նպատակով: Մասնավորապես, քննարկվել են տարբեր մարզաձևերում համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպմանը, սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր»,- նշված է կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter