HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին

Այսօր Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների կապակցությամբ Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկայի հետ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցի նախապատրաստման հարցը: Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է ընտրությունների ժամանակ Կոնգրեսի կողմից արձանգրված ընտրակեղծիքների պատկերը, ուռճացված ընտրացուցակների հարցը, ընտրություններին  քաղաքացիների մասնակցության պաշտոնապես հրապարակված թվի անհամապատասխանությունը Հայաստանի  ժողովրդագրական ցուցանիշների հետ, քվեարկության օրը կատարված պետականորեն կազմակերպված ընտրակաշառքի բաժանումն ու ընտրողների համատարած ահաբեկումը, ինչպես նաեւ զանգվածային բազմակի քվեարկությունը, ինչի հետեւանքով ընտրությունների արդյունքներն ամբողջությամբ կեղծվել են: 

Քննարկվել են նաեւ ընտրությունների օրինականության վերահսկման միասնական շտաբի աշխատանքի արդունքները, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանում ԱԺ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հայցի հետ կապված հարցեր:

ՀԱԿ կենտրոնական գրասենյակ  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter