HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպել են Հայաստանի և ԱՄէ արտաքին գործերի նախարարները

Մայիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խորին ցավակցություն է հայտնել Միացյալ Էմիրությունների կառավարությանը և ժողովրդին՝ նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի մահվան կապակցությամբ՝ զորակցություն և համերաշխություն հայտնելով Նահյանների ընտանիքին:

Արարատ Միրզոյանը նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից հաջողություն է մաղթել նորընտիր նախագահ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին՝ երկրի նախագահի պատասխանատու պաշտոնում:

Արտգործնախարարներն անդրադարձել են հայ-էմիրաթական հարաբերությունների հետագա զարգացմանը՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնելու երկկողմ հետաքրքրության ոլորտներում համագործակցությունը:

Կարևորվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության խորացումը՝ ընդգծելով պարբերական շփումների խթանման և փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter