HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարագվայի նախագահին՝ երկրի Անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարագվայի Հանրապետության նախագահ Մարիո Աբդո Բենիտեսին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ Ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Պարագվայի բարեկամ ժողովրդին Պարագվայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

Հայաստանի և Պարագվայի միջև առկա փոխվստահության մթնոլորտն ամուր հիմք է ստեղծում երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման համար՝ ի բարօրություն մեր երկու ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Պարագվայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter