HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանը կհրավիրվի Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Վրաստանը ՆԱՏՕ-ի ուժեղ ներուժ ունեցող գործընկեր է, իսկ նրա ներկայացուցիչները կհրավիրվեն Մադրիդում Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին։ Այդ մասին կիրակի օրը՝ մայիսի 15-ին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն։ 

«Մենք նրա հետ աշխատում ենք երկար տարիներ և, ինչքանով ինձ է հայտնի, Վրաստանի ղեկավարությունը կհրավիրվի Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Բաց դռների քաղաքականությունը շարունակում է կարևոր մնալ ՆԱՏՕ-ի համար։ Ես կարող եմ ասել, որ Վրաստանը հանդիսանում է մեր կարևոր գործընկերը, Սև ծովը շատ կարևոր է դառնում»,- Վրաստանի հանրային հեռարձակողի առաջին ալիքի եթերում հայտարարել է նա։

Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է 1990-ական թվականների վերջից։ 2002 թվականի նոյեմբերին Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն Պրահայում ընթացող գագաթնաժողովի ժամանակ հայտարարել էր դաշինքին Վրաստանի անդամակցության մտադրության մասին։ Այդ ձգտումը հաստատել էր նաև հաջորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին։ 2012 թվականին այդ երկրում իշխանության եկած «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը շարունակեց եվրատլանտյան ինտեգրման քաղաքականությունը։ 2017 թվականին Վրաստանի Սահմանադրության մեջ ավելացավ նոր կետ. «Իրենց իրավասությունների և լիազորությունների շրջանակներում սահմանադրական մարմինները պետք է ձեռնարկեն բոլոր քայլերը Եվրամիություն և Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպություն Վրաստանի ամբողջական ինտեգրման ապահովման համար»։

Լուսանկարը՝ VANO SHLAMOV/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter