HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լիբանանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ

Լիբանանում կիրակի օրը՝ մայիսի 15-ին, սկսվել են խորհրդարանական ընտրությունները, որոնք առաջինն են 2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո, ինչի հետևանքով զոհվեց ավելի քան 190 մարդ և ևս մոտ 6000-ը վիրավորվեց։ 

Լիբանանի գրեթե 4 միլիոն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներն ընտրում են լիբանանյան խորհրդարանի 128 անդամներին։ Ընտրությունների արդյունքների առաջին նախնական տվյալները հայտնի կլինեն այսօր երեկոյան։

Լիբանանն արդեն երկու տարի է՝ գտնվում է իր պատմության ամենախորը տնտեսական և ֆինանսական ճգնաժամի մեջ։ ՄԱԿ-ի տվյալներով՝ երկրի բնակչության մոտ երեք չորրորդը ապրում է աղքատության մակարդակից ցածր կամ ծայրահեղ աղքատ է։ Բազմաթիվ տնային տնտեսություններ էլեկտրաէներգիան ստանում են օրական միայն մի քանի ժամ։ Վերջին շրջանում ուժեղացել է վտանգն այն մասին, որ Ուկրաինայում պատերազմի պատճառով, որն աշխարհում հացահատկի ամենախոշոր արտահանողներից մեկն է, կարող է հացի սուր դեֆիցիտ առաջանալ Լիբանանում։

Մասնագետները կարծում են, որ ընտրությունների արդյունքներով այդ երկրում քաղաքական խորը փոփոխությունների շանսերը մեծ չեն։ Իրանի դաշնակից «Հեզբոլահ» շարժման ներկայացուցիչները, ըստ մի շարք քաղաքագետների, միայն կամրապնդեն իրենց դիրքերը։ Դեռևս անհայտ է, թե ինչպես ընտրությունների արդյունքների վրա կազդի սուննի քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Սաադ ալ Հարիրիի հեռանալը, որը հունվարին հանկարծակի հրաժարվել էր առաջադրել իր թեկնածությունը։ 

Ներկայիս ընտրություններին ընդդիմությունից մասնակցում են մեծ թվով թեկնածուներ, քան նախկինում։ Նրանցից շատերը քաղաքականություն են եկել 2019 թվականի զանգվածային քաղաքական ցույցերի ֆոնին։

Լիբանանում քաղաքական համակարգը հիմնված է տարբեր կրոնների ներկայացուցիչների փխրուն հավասարության վրա։ Համաձայն Լիբանանի Սահմանադրության՝ նախագահը մշտապես պետք է քրիստոնյա լինի, կառավարության ղեկավարը՝ սուննի մուսուլման, իսկ խորհրդարանի նախագահը՝ շիա մուսուլման։ Միևնույն ժամանակ քննադատները բողոքում են, որ Լիբանանում քաղաքական գործիչները առավել կարևոր որոշումներն ընդունում են խորհրդարանի սահմաններից դուրս։

Լուսանկարը՝ globeecho.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter