Օդի ջերմաստիճանը մայիսի 16-ին կնվազի 7-10 աստիճանով
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը․
Երևանում մայիսի 16-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։
Մայիսի 18-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:
Մայիսի 17-ին, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայիսի 16-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Մայիսի 17-21-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 16-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել