«Ժողովուրդ». ՕԵԿ-ում դժգոհ են Արթուր Բաղդասարյանից
Լավատեղյակ աղբյուրներից թերթին հայտնի է դարձել, որ ՕԵԿ-ում Արթուր Բաղդասարյանից լուրջ դժգոհություններ ու հիասթափություններ են հասունանում: Արդյունքում, ինչպես պատմում են «Ժողովուրդի» աղբյուրները, կուսակցության Աշտարակի կառույցի ղեկավար Ռազմիկ Տերտերյանը եւ էլի մի քանի մարզային կառույցների ղեկավարներ հեռացել են կուսակցությունից: Այս իրադարձություններից հետո ՕԵԿ-ում որոշում է կայացվել կուսակցության վարչությունը վերակազմավորելու եւ նորը ձեւավորելու մասին: ՕԵԿ խոսնակ Հարություն Ամիրյանը թերթի հետ զրույցում հերքել է արտահոսքի մասին լուրերը, կուսակցության վարչության լուծարման վերաբերյալ ասել է. «Դեռ ոչ: Այս պահին նման բան չկա»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել