«Չորրորդ ինքնիշխանություն». «Կենտրոնն» ու «Երկիր Մեդիան» պատանդ են ընկել
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգայի հանձնաժողովը մայիսի 18-ին քննարկելու է «Կենտրոն» եւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը:
«ՉԻ»- Նկատենք, որ «Կենտրոն» հ/ը-ի դեպքում սա արդեն երկրորդ «մոտեցումն» է. ընդամենը հինգ օր առաջ «Կենտրոնն» արդեն մի անգամ տուգանվել է: Իսկ «գործընթացի» իմաստն այն է, որ եթե ՀՌԱՀ-ը նպատակ ունի այդ հ/ը-ներին զրկել եթերից, նախապես մի երկու անգամ պիտի «վարչական պատասխանատվության ենթարկի»: Իրականում, իհարկե, բանը դրան չի հասնի, բայց փաստն այն է, որ Սերժ Սարգսյանը «պատանդ է վերցնում» ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հ/ը-ները, որպեսզի այս կուսակցությունները հանկարծ անկանխատեսելի քայլերի չգնան: Իսկ թե ինչ է նշանակում քաղաքական ուժին եթերից զրկելը, հարցրեք Տիգրան Կարապետիչին:
Մի խոսքով՝ Սերժ Սարգսյանը շարունակում է Հայաստանն ընկալել որպես օկուպացված տարածք, որտեղ ցանկացած պահի կարող է ապստամբություն բռնկվել: Եվ մեծ հաշվով՝ նա իրավացի է: Այլ հարց է, որ ապստամբությունները, որպես կանոն, բռնկվում են հենց այն երկրներում, որտեղ ազատ եթեր չկա: Չեք հավատում՝ հարցրեք Եգիպտոսի, Թունիսի, Լիբիայի ու Սիրիայի իշխանություններին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել