HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բլինքենն ու Չավուշօղլուն հնարավոր է քննարկեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 18-ին Նյու Յորքում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ հնարավոր է քննարկի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այդ մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։ Այդ քննարկումը կարող է կայանալ Թուրքիա-ԱՄՆ ռազմավարական երկխոսության մեխանիզմի առաջին հանդիպման ժամանակ։

«Եվս մեկ հարց, որը կարող է տարածաշրջանային իրադարձությունների քննարկման շրջանակներում բարձրացվել Բլինքենի և Չավուշօղլուի հանդիպման ժամանակ, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումն է»,- հայտնում է գործակալությունը։

Վերջինիս փոխանցմամբ՝ ամերիկյան վարչակազմը հայտարարել է, որ վճռականորեն աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների փոխադարձ նշանակմանը։ Թուրքական պարբերականը նշում է, որ Միացյալ Նահանգները թուրքական կողմին փոխանցել է իր աջակցությունը՝ Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորման բանակցությունների գործընթացին։

Ռազմավարական երկխոսության մեխանիզմի շրջանակներում Բլինքենը և Չավուշօղլուն կքննարկեն նաև տնտեսական համագործակցության հեռանկարները, ահաբեկչության դեմ պայքարը, պաշտպանական ոլորտում գործընկերությունը, ինչպես նաև մտքեր կփոխանակեն տարածաշրջանային օրակարգի այլ հարցերի շուրջ։

Նախատեսվում է, որ երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն նաև ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցը, որին դեմ է արտահայտվում Թուրքիան՝ պատճառաբանելով, թե սկանդինավյան այս երկու երկրներն աջակցում են քուրդ զինյալներին։

Լուսանկարը՝ EPA Photo-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter