HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյանը հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության փոխտնօրենին

Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Նյու Յորք կատարած այցի շրջանակում հանդիպել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) գլխավոր տնօրենի` կառավարման և բարեփոխումների գծով տեղակալ Էմի Փոփին։

Միգրացիոն ծառայության հաղորդագրության համաձայն՝ կողմերը կարևորել են երկկողմ կայուն համագործակցությունը։ Ա Ղազարյանը հատկապես բարձր է գնահատել ՄՄԿ-ի բազմաշերտ գործունեությունը, տարբեր ուղղություններով տարվող աշխատանքները, աջակցությունը Հայաստանի կառավարությանը միգրացիայի կառավարման ոլորտում բարեփոխումներին:

«Միգրացիոն ծառայության պետը ներկայացրել է Հայաստանում միգրացիոն միտումների փոփոխությունները, անդրադարձել նախատեսված կառուցվածքային փոփոխություններին և  ինստիտուցիոնալ բարեփոխումներին։ Առանձնահատուկ շեշտվել է թվայնացման օրակարգի կարևորությունը միգրացիայի կառավարման բարեփոխումների շրջանակներում:

Էմի Փոփն ընդգծել է Հայաստանի նշանակալի առաջընթացը միգրացիայի կառավարման գործընթացում կարողությունների զարգացման համատեքստում: Նա շեշտել է, որ Հայաստանում ձևավորված մի շարք ինստիտուցիոնալ և ընթացակարգային լուծումներ, մասնավորապես վերադարձի և աշխատանքի թույլտվությունների տրամադրման ոլորտում կարող են ուսանելի լինել նաև այլ երկրների համար, ինչի ուղղությամբ ՄՄԿ-ն համապատասխան ջանքեր կգործադրի:

Կողմերը քննարկել են հետագա համագործակցության ուղղությունները, ինչպես նաև կայուն և երկարաժամկետ համատեղ աշխատանքների մեխանիզմները՝ ծրագրային ժամանակավոր նախաձեռնություններին զուգահեռ։

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը Նյու Յորքում է՝ մասնակցելու ՄՄԿ-ի առաջին Միգրացիայի միջազգային դիտարկման ֆորումին (IMRF)»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter