HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Երևանում մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը

Այսօր՝ մայիսի 22-ին, Երևանում մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Երեկոյան կկայանա մրցաշարի պաշտոնական բացման արարողությունը, իսկ բուն մրցումները կմեկնարկեն վաղվանից՝ մայիսի 23-ից։ Պատմության մեջ առաջին անգամ է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը անցկացվում Հայաստանում։

Եվրոպական ստուգատեսին այս տարի կմասնակցի 39 երկիր ներկայացնող մոտ 280 բռնցքամարտիկ, որոնք մեդալների համար կպայքարեն 13 քաշային կարգերում։ Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան որոշել է չմասնակցել Երևանում կայանալիք առաջնությանը։

Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում հանդես կգա 13 բռնցքամարտիկով, որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի մեկական քաշային կարգ։ Այսպիսով, բռնցքամարտի Հայաստանի հավաքականն ունի հետևյալ կազմը․ Բարեղամ Հարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյան (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ) Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Նարեկ Զախարյան(71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյան:

ՀՀ կառավարության ապրիլի 15-ի նիստում գործադիրը որոշեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից տրամադրել 750 մլն 192 հազար դրամ։ Նիստի ընթացքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ Երևանում կայանալիք Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունն իր ծավալով և նշանակությամբ աննախադեպ է Հայաստանում երբևէ կազմակերպված սպորտային միջոցառումների շարքում։

Բռնցքամարտի Եվրոպայի 2022թ․ առաջնությունը կավարտվի մայիսի 30-ին, մրցաշարի մրցանակային ֆոնդը 260 հազար դոլար է։

Լուսանկարը՝ մրցաշարի ֆեյսբուքյան պաշտոնական էջից

Մեկնաբանություններ (1)

Ելիզավետա
Կասեք ամսի 30-ին ժամը քանիսից է սկսվում մրցումները և երբ է ավարտվում ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter