Ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, նրա կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 17-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրանտի Բաբայանը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել