HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի» սաները հյուրընկալվել են ՄԻՊ աշխատակազմում

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 17-ին հյուրընկալել է «Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ» ՊՈԱԿ-ի սաներին և նրանց հետ զրուցել երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակի հանրային կապերի բաժինը։

Պաշտպանը երեխաներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ ընդգծելով իրավունքի խախտումների կանխարգելման և վերականգնման հարցում Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ Կոնվենցիոն մանդատով օժտված գործառույթը։

Պաշտպանը նաև անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ինքնուրույն դիմելու երեխաների հնարավորությանը՝ հավելելով, որ երեխայի լավագույն շահին միտված որոշումների կայացման գործընթացում առանցքային նշանակություն ունի նրանց հետ չմիջնորդավորված հաղորդակցությունը։

Հաջորդիվ, երեխաներն իրենց հետաքրքրող հարցերի շուրջ զրույց են ունեցել Պաշտպանի հետ։ 

Ինչպես նշված է ՄԻՊ գրասենյակը հաղորդագրությունում, քննարկվել են երեխայի աշխատանքի իրավունքը, բուլինգի հասկացությունը և տեսակները, ինչպես նաև կրթություն ստանալու իրավունքի իրացմանն առնչվող մի շարք հարցեր։ 

Անդրադարձ է եղել նաև սոցիալական ցանցերում երեխաների ակտիվությանը և նրանց անձնական տվյալների պաշտպանվածությանը, ինչպես նաև կիբերբուլինգի անթույլատրելիությանն ու այլ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորումները բացառելու անհրաժեշտությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter