Դեղերից թունավորվածների առողջական վիճակը միջին ծանրության է
Մայիսի 15-ին «1-03» ծառայությունից հայտնել են, որ ժամը 19.45-ին դեղորայքային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Մամիկոնյանց 29 շենքի 19-րդ բնակարանի բնակիչ, 1986 թ. ծնված Արմեն Գրիգորյանը:
Նույն օրը՝ ժամը 20.30-ին, դեղորայքային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև Երևանի Պրահայի փողոցի 7 տան բնակչուհի, 1988 թ. ծնված Գայանե Մուրադյանը:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել