HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Դավթյանը Կահիրեում այցելել է Եգիպտոսի դատախազության քրեական հետազոտությունների և վերապատրաստման ինստիտուտ

Պաշտոնական այցով Եգիպտոսում գտնվող Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հյուրընկալվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության դատախազության քրեական հետազոտությունների և վերապատրաստման ինստիտուտում։ 

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ նա ծանոթացել է ինստիտուտում գործող մասնագիտական ռեսուրսների կատարելագործման մեթոդներին, եղանակներին, կրիմինալիսատական հետազոտությունների իրականացման առանձնահատկություններին և պայմաններին։ 

«Գլխավոր դատախազին ընդունել է ինստիտուտի տնօրեն Ահմեդ Ալ-Սաիդ Ալ-Հանաֆին։ Հաշվի առնելով, որ ՀՀ և ԵԱՀ գլխավոր դատախազությունների միջև ստորագրված համագործակցության հուշագրով նախատեսված միջոցառումների կարևոր բաղադիչ են հանդիսանում նաև դատախազական գործառույթների արդյունավետության բարձրացման ոլորոտում փորձի փոխանակումը և դատախազների վերապատրաստման համատեղ ծրագրերի իրականացումը՝ ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է Հայաստանում այդ նպատակով գործող ինստիտուցիոնալ մեխանիզմները, ընթացակարգերը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերոնշյալ ուղղություններով համագործակցության ներուժը և այն հիմնական ոլորտները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում դատախազների վերապատրաստումների, որակավորման բարձրացման, քրեական հետազոտությունների, գիտագործնական արդյունքների մասին տեղեկատվության փոխանակման տեսանկյունից։ 

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել համատեղ միջոցառումների շրջանակի, ընդհանուր թեմաների մշակման և հստակեցման, երկու երկրների գլխավոր դատախազների պայմանավորվածություններով նախանշված աշխատանքներն առարկայացնելու շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter