HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Ուզում ենք` լինի դատական համակարգ, որը նայում է մարդկանց աչքերին, ոչ թե ձեռքերին»․ դատավորները հավելավճար կստանան

Կառավարությունն առաջարկում է տարեկան 283 մլն դրամ հատկացնել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանի դատավորների հավելավճարների համար։ Գործադիրն այսօրվա՝ մայիսի 19-ի նիստում, հավանություն տվեց իր օրենսդրական նախաձեռնությունը։ Այն դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովում։

Սահմանադրական դատարանի դատավորի, փոխնախագահի և նախագահի հավելավճարը Կառավարությունն առաջարկում է սահմանել 80 %-ի չափով, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորների (այդ թվում՝ նախագահի և պալատի նախագահի) համար սահմանել պաշտոնային դրույքաչափի 50 %-ի չափով։

Նախագծի քննարկման ժամանակ Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը հայտնեց, որ եթե դատավորի համար օրենքով սահմանված հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30 %-ը, ապա նրա կենսաթոշակի հաշվարկի մեջ ընդգրկվում է հավելավճարի գումարի 30 %-ը:

«Ես գիտեմ, թե մեր քաղաքացիների մեծ մասի արձագանքն ինչպիսին է այս նախագծին։ Ես հատուկ եմ որոշել, որ այս հարցը պետք է Կառավարության նիստում զեկուցենք և քննարկենք, որովհետև գիտեմ, որ շատ մարդիկ ասելու են՝ էս սոցիալական ծանր իրավիճակում բռնում եք դատավորների և ՍԴ դատավորների աշխատավարձն եք բարձրացնում։ Այս որոշումները կայացնում ենք առաջին հերթին ոչ թե հանուն դատավորների, այլ հանուն այն քաղաքացիների, որոնք առնչվում են այդ դատարանների հետ։ Արդարությունն ու պատշաճ արդարադատությունն ամենակարևոր հնարավորությունն են, որ մենք երկրում պետք է ունենանք։ Ուզում ենք, որ ՀՀ-ում լինի այնպիսի դատական համակարգ, որը պայմանականորեն ասած, նայում է մարդկանց աչքերին, և ոչ թե մարդկանց ձեռքերին»,- քննարկման ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

Ընդհանուր առմամբ, նախագծերի ընդունմամբ ակնկալվում է պետական բյուջեից տարեկան շուրջ 283 մլն դրամի լրացուցիչ միջոցների հատկացնել, որից Սահմանադրական դատարանին՝ շուրջ 86 մլն դրամ և Վճռաբեկ դատարանին՝ 197 մլն դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter