HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կենսաթոշակառուներն ու նպաստառուները անկանխիկ եղանակով վճարումներից 10 % հետվճար կստանան

Հուլիսի 1-ից քարտապան կենսաթոշոկառուները ու նպաստառուները, որոնք Հայաստանում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, հաջորդ ամիս կստանան 10%-ի չափով հետվճար նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից։ Որոշումն ընդունվեց Կառավարության մայիսի 19-ի նիստում։

Ինչպես տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը՝ անկախ, թե ինչ գումարի շրջանակում են կատարվել գործարքները։

«Հետվճարը տարածվելու է նաև կոմունալ վճարումների վրա, եթե դրանք կատարվել են կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով։ Հետվճարը ձևավորվում է պետություն-բանկ սոցիալական պատասխանատվության գործընկերության շրջանակներում, որտեղ պետությունը և բանկը մասնակցում են հնգական տոկոս համամասնությամբ»,- հայտնեց նա։

Նախարարի խոսքով՝ մինչև հունիսի 1-ը նախարարության կայքէջում կհրապարակի գործընկեր բանկերի ցանկը, որոնք միացել են այս ծրագրին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նախագծի քննարկման ժամանակ հետաքրքրվեց՝ եթե այն քարտը, որով թոշակ են ստանում գործընկեր բանկերի շարքում չկա, արդյոք թոշակառուն բանկը փոխելու հնարավորություն ունի։

«Քաղաքացիները կարող են օգտվել այն բանկերից, որոնք գործընկեր կլինեն նախագծին»,- ասաց Նարեկ Մկրտչյանը։

Ըստ նրա՝ կան նպաստառուներ, որոնք նպաստը կանխիկ եղանակով են ստանում, սակայն դիմելու դեպքում նրանց նույնպես բանկային քարտեր կտրամադրվեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter