HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալեն Սիմոնյանն ընդունել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակությանը


Մայիսի 19-ին Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ, Միջխորհրդարանական միության շրջանակում գործող Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության փոխանցմամբ, հանդիպմանը կարեւորվել է հայ-իտալական փոխգործակցության առավել ակտիվացումը, խորհրդարանական դիվանագիտությունը՝ առանձնացնելով հատկապես բարեկամական խմբերի դերը:

«ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Ազգային ժողովում գործող Հայաստան-Իտալիա բարեկամական խումբն ավանդաբար ամենաբազմանդամներից է եւ ուրախալի է այն, որ իտալական խորհրդարանում, բացի Հայաստանի հետ բարեկամության խմբից, Միջխորհրդարանական միության շրջանակում եւս գործում է Իտալիա-Հայաստան բարեկամության երկկողմ հարաբերությունների բաժինը: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել 2020թ. 44-օրյա պատերազմի եւ դրանից առաջ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող բազմաթիվ հայտարարությունների եւ կոչերի համար: Նա առանձնացրել է հատկապես 2021թ. մարտի 2-ին Իտալիայի Պատգամավորների պալատի ընդունած բանաձեւը, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել հայ ռազմագերիներին:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը ջերմ ողջույններ է փոխանցել Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյին՝ հույս հայտնելով, որ Հայաստան ծրագրված նրա այցը կիրականանա, եւ հայ-իտալական միջխորհրդարանական բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter