
Հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել. ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանի նախագահին
Հայաստանի ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների մասին հայտարարությունների վերաբերյալ։
«Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Ըստ այդմ, հայկական կողմը որևէ հանդիպում չի չեղարկել և չի մերժել: Երկու երկրների ղեկավարների՝ Սոչիում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում հայկական կողմը շարունակում է պատրաստակամ լինել հանձնաժողովների աշխատանքների մեկնարկը տալու համար»,- ասել է Հունանյանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, թե Ադրբեջանը սպասում է Հայաստանի առաջարկներին՝ երկու երկրների սահմանների սահմանազատման հանձնաժողովի նիստի անցկացման ժամկետների վերաբերյալ, քանի որ Հայաստանը երկու անգամ հրաժարվել է սահմանազատման հարցով հանդիպումից։
Մեկնաբանել