HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն և Ռուսաստանը միմյանց մեղադրում են համաշխարհային պարենային ճգնաժամի խորացման մեջ

Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ռուսաստանը միմյանց են մեղադրում, Ուկրաինայում պատերազմի ֆոնին, ողջ աշխարհում պարենային իրավիճակի վատացման համար։ Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ «միլիոնավոր ուկրաինացիների և ողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց համար պարենը բառացիորեն գտնվում է ռուսաստանցի զինվորականներին գերի»։ 

«Հերիք է սպառնաք երկրներին արգելել պարենի և պարարտանյութերի արտահանումը, որոնք քննադատում են ձեր ագրեսիվ պատերազմը»,- հավելել է Բլինքենը։ Նա Ռուսաստանին կոչ է արել թույլատրել ուկրաինական հացահատկի դուրսբերումը, որն արգելափակվել է Սև ծովի նավահանգիստներում։

Հանդես գալով նույն նիստի ժամանակ՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան պնդել է, թե Ռուսաստանը չի արգելափակում ծովային ճանապարհով Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների դուրսբերման հնարավորությունը։ Նրա խոսքով, դա անում է Կիևը՝ ականապատելով Սև ծովի ավազանը։ Նեբենզյան պնդում է, որ ուկրաինական իշխանությունները «խուսափում են նավատեր արտասահմանյան պետությունների հետ փոխգործակցությունից՝ արգելափակված նավերի անվտանգ ելքի հարցում»։

Նա նաև նշել է, որ աշխարհն արդեն վաղուց տառապում է պարենային ճգնաժամից, որն առաջացել է ապահովագրավճարի արժեքի աճի, լոգիստիկ խնդիրների և արևմտյան շուկաների սպեկուլյացիաների հետևանքով։ Նեբեզնյայի կարծիքով՝ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցները խորացնում են աշխարհում պարենային իրավիճակը։

Լուսանկարը՝ Valentyn Ogirenko/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter