HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա․ Միրզոյանը Իսպանիայի ԱԳ նախարարին է ներկայացրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը

Մայիսի 20-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԽ 132-րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում Թուրինում հանդիպում է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳ նախարարությունից։

Ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Իսպանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձ են կատարել բարեկամական և ընդհանուր արժեքների վրա հիմված հարաբերությունների զարգացմանը, քաղաքական երկխոսության և բարձր մակարդակում փոխայցելությունների ակտիվացմանը։

Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել Իսպանիայի կառավարության՝ Հայաստանում մշտական ներկայացուցչություն բացելու որոշման կապակցությամբ, ինչը նոր խթան կհաղորդի ինչպես քաղաքական, այնպես էլ բիզնես մակարդակներում փոխգործակցությանը:

Ընդգծվել է բազմակողմ հարթակներում Հայաստանի և Իսպանիայի միջև փոխշահավետ և արդյունավետ համագործակցության խորացման կարևորությունը։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների համատեքստում կարևորվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձումը, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter