HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտյանը բարձրացրել է չճանաչված պետությունների բնակչության կրթության իրավունքի խնդիրը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը 2012 թվականի փետրվարին նամակ էր ուղղել UNESCO-ի կենտրոնակայանի կրթության հարցերով պատասխանատու պրոֆեսոր Քիան Թանգին, որում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում անդրադարձել էր չճանաչված պետությունների բնակչության համար կարևոր խնդրի` կրթության իրավունքի ապահովմանը` այն դիտարկելով որպես մարդու իրավունքների անխախտելի մաս:
 
Նախարարը կարևորել էր չճանաչված պետություններին կրթական ծրագրերում ներգրավելու և գործընթացին մասնակից դարձնելու հարցը: Նամակում, մասնավորապես, նշվել էր. «Հաշվի առնելով և հիմք ընդունելով UNESCO-ի կողմից 1960 թ. դեկտեմբերի 14-ին ընդունված կրթական ոլորտում խտրականությունների դեմ կոնվենցիան` և ելնելով այն հանգամանքից, որ UNESCO-ի կոնվենցիայի սկզբունքային դրույթներից մեկն է մարդու կրթության իրավունքը՝ անկախ սեռից, մաշկի գույնից և երկրի պայմաններից, որում նա բնակվում է, ակնկալում եմ Ձեր աջակցությունը այս հարցի լուծման ուղղությամբ»:
 
Ստացվել է UNESCO-ի կենտրոնակայանի կրթության հարցերով պատասխանատու պրոֆեսոր Քիան Թանգի պատասխան նամակը, որում, մասնավորապես, նշվում է, որ UNESCO-ն միշտ աջակցում է Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես, բարձրագույն կրթության ոլորտում գնահատման և հավատարմագրման գործընթացներին: Անդրադառնալով չճանաչված պետությունների ազգաբնակչության կրթության իրավունքի ապահովմանը` պարոն Քիան Թանգը հավաստիացրել է, որ կրթության ոլորտում խտրականությունների դեմ կոնվենցիայի համաձայն` UNESCO-ն իր լիազորությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի քաղաքականության և կանոնակարգերի շրջանակում կուսումնասիրի իրավիճակը:
 
ՀՀ ԿԳՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter