HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Ջավադյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Ջավադյանի մահվան կապակցությամբ։

«Խոր վշտով տեղեկացա Գերագույն խորհրդի 3 գումարման պատգամավոր, 1991-1992 թթ. գյուղնախարար, պետական կառավարման համակարգում երկարամյա գործունեություն ծավալած Յուրի Ջավադյանի մահվան մասին:

Անգնահատելի է նրա ներդրումը մեր երկրում գյուղատնտեսության ոլորտի կայացման ու ջրային ռեսուրսների կառավարման գործում: Նա երկար տարիներ իր փորձն ու գիտելիքները կիսել է երիտասարդ մասնագետների հետ՝ այդպիսով նպաստելով վերը նշված բնագավառներում անհրաժեշտ կադրերի համալրմանը: Նրա ուշադրության կենտրոնում էր նաև Սևանա լիճը, որի հիմնախնդիրների լուծման գործում ևս ունեցել է զգալի ավանդ:

Խորին ցավակցություն եմ հայտնում Յուրի Ջավադյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և կիսում նրանց վիշտը»,- ասված է ուղերձում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter