HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպասվում են տեղումներ. եղանակը կտաքանա

ԱԻՆ ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը. 

Հանրապետության տարածքում`

Մայիսի 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ին կեսօրից հետո, 24-25-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 26-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ի ցերեկը, 22-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մայիսի 21-ի ցերեկը, 22-ին, 23-ի գիշերը, 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter