HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզման պատճառով 6 երթուղիներում կատարվել են ուղեգծերի փոփոխություններ

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզման պատճառով տրանսպորտային 6 երթուղիներում կատարվել են ուղեգծերի ժամանակավոր փոփոխություններ։

Մասնավորապես, Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածի փլուզման հետևանքով, մինչև ճանապարհի վերագործարկումը, մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի 6 երթուղիներում կատարվել են ուղեգծի ժամանակավոր փոփոխություններ։

Ավտոբուսային համար 33, 63, 26 և 27 երթուղիների ուղեգծի տվյալ հատվածը նախկինում

Լենինգրադյան փ, Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փ, «Հաղթանակի» կամուրջ։

 Ժամանակավոր փոփոխություն

Լենինգրադյան, Մոնթե Մելքոնյան փողոցներ, Իսակովի պողոտա, «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ՝ հին ուղեգծով։

Միկրոավտոբուսային 26 երթուղին՝ նախկինում

Լենինգրադյան փ, Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փ, «Հաղթանակի» կամուրջ։

Ժամանակավոր փոփոխություն

Լենինգրադյան, Մոնթե Մելքոնյան փողոցներ, Իսակովի պողոտա, «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ՝ հին ուղեգծով։

Միկրոավտոբուսային հ 70 երթուղին՝ նախկինում

Լենինգրադյան փ, Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փ, «Հաղթանակի» կամուրջ։

Ժամանակավոր փոփոխություն

Լենինգրադյան փ, Հալաբյան փ, Հրազդանի կիրճ, Աթենքի փ, Ծիծեռնակաբերդի խճուղի, «Դալմա Գարդեն Մոլ», շրջադարձով՝ Ծիծեռնակաբերդի խճուղի, Աթենքի փ, «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ՝ հին ուղեգծով։

Հետադարձը՝

«Հաղթանակի» կամուրջ, Աթենքի փ, Ծիծեռնակաբերդի խճուղի, «Դալմա Գարդեն Մոլ», շրջադարձով՝ Աթենքի փ, Իսակովի պողոտա, Մոնթե Մելքոնյան, Լենինգրադյան փողոցներ, այնուհետ՝ հին ուղեգծով։

Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար Քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter