
Հայրիկյան. ով էլ լինի գալիք նախագահը, դրության տերը լինելու է իշխող ուժի առաջնորդը
«Նախագահական ընտրությունները ոչինչ չեն որոշի, քանի որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Սերժ Սարգսյանը և ոչ թե Հանրապետական կուսակցությունը առաջիկա հինգ տարում դարձավ դրության տերը»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, նշելով, որ եթե նույնիսկ ինքը դառնա նախագահ, միևնույն է՝ ուժերի հարաբերակցությունը երկրի կառավարման հարցում լինելու է պառլամենտական մեծամասնություն ունեցող կուսակցության, ավելի կոնկրետ՝ դրա առաջնորդի օգտին:
Այդ հնարավորությունը ընձեռում է Սահմանադրությունը: Հայրիկյանը հիշեցնում է, որ փոփոխված Սահմանադրությունը խորհրդարանին իրավունք է տալիս պաշտոնանկ անել նորընտիր նախագահին: Իսկ թե ներկայիս խորհրդարանում կոալիցիա կձևավորվի թե ոչ, Հայրիկյանի կարծիքով՝ դա ՀՀԿ-ի քաղաքական ամրության վրա չի կարող անդրադառնալ, այդ մասին պետք է մտահոգվեն կոալիցիայի անդամ մյուս կուսակցությունները:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել