HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 88-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Պատերազմի 88-րդ օրվա առավոտյան ամփոփումն սկսենք ժամի հիմնական նորություններով.

  • Շվեյցարիան չեղարկել է «Եվրոքիմ»-ի նկատմամբ պատժամիջոցներն այն բանից հետո, երբ Անդրեյ Մելնիչենկոն դադարել է լինել ընկերության սեփականատեր և դուրս է եկել տնօրենների խորհրդից։ Այդ մասին հայտնել է Tages-Anzeiger թերթը՝ հղում անելով Շվեյցարիայի էկոնոմիկայի պետական քարտուղարության (SECO) պատժամիջոցների հարցերով բաժնի ղեկավարի տեղակալի նամակին։ Շվեյցարական իշխանությունների տվյալներով՝ նոր սեփականատեր է դառել Մելնիչենկոյի կինը՝ Ալեքսանդրան։ Փաստաթղթում նշվում է, որ հիմա SECO-ն ապացույցներ չունի, որ ընկերությունը «պատկանում կամ վերահսկվում է անձի կողմից, որը գտնվում է պատժամիջոցների տակ»։ 
  • ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նախագահ Մարկ Միլին կարծում է, որ աշխարհն անկայուն է դառնում։ Նա նշել է, որ կա մեծ գերտերությունների միջև հակամարտության պոտենցիալ։
  • Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նախկին կանցլեր Գերհարդ Շրեդերին կոչ է արել լքել Ռուսաստանում իր բոլոր պաշտոնները։ Այդ մասին հայտնում է Der Spiegel-ը։ Ավելի վաղ, Շրեդերը հայտարարել էր, որ հեռանում է «Роснефть»-ի տնօրենների խորհրդից։ 
  • ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեջբերել է ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երգը և ակնարկել, որ Վաշինգտոնը չի վերականգնի հարաբերությունները Ռուսաստանի ղեկավարության հետ։ Հանդես գալով Ջորջթաունի համալսարանի շրջանավարտների առաջ՝ Բլինքենը նշել է, որ իր թիմն իրեն թույլ չի տվել հանդիպմանը կիթառ բերել և Պուտինին նվիրել «We are never ever getting back together» («Մենք էլ երբեք չենք լինի միասին») երգը։ Նրա թիմի անդամները համարել են, որ այդ քայլը կլիներ «ոչ դիվանագիտական և ամոթալի»։
  • Ամերիկյան McKinsey խորհրդատվական ընկերությունը պայմանագրեր է ունեցել Պենտագոնի և ԱՄՆ հետախուզության հետ՝ միաժամանակ պայմանագիր ունենալով նաև Ростех-ի հետ։ Այդ մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը։
  • Շվեյցարական Դավոսում իր աշխատանքն է սկսում Համաշխարհային տնտեսական համաժողովը։ Ուկրաինայում իրավիճակը կդառնա համաժողովի կենտրոնական թեմաներից մեկը։ Ռուսաստանը չի հրավիրվել մասնակցելու համաժողովին, քանի որ Համաշխարհային տնտեսական համաժողովը դադարել է համագործակցել այն անձանց հետ, որոնք հայտնվել են պատժամիջոցների տակ և սառեցրել է ռուսական կազմակերպությունների հետ հարաբերությունները։

Անջեյ Դուդան ելույթ կունենա Գերագույն ռադայում

Լեհաստանի նախագահը մայիսի 22-ին ելույթ կունենա Ուկրաինայի գերագույն ռադայում։ Այդ մասին նշվում է Լեհաստանի նախագահի պաշտոնական կայք էջում։ Հիմա Դուդան գտնվում է Ուկրաինայում։ 

Ավելի վաղ, Ուկրաինա էին այցելել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը, Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսը, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան և Էստոնիայի նախագահ Ալար Կարիմը։ 

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ցուցադրել է Ուկրաինային մատակարարվող հաուբիցները։

Խոսքը գնում է М777 հաուբիցների մասին։ Դրանք ամերիկյան ուժերը կիրառել են Իրաքում և Աֆղանստանում։ Կրակիհեռավորությունը մինչև 40 կմ բարձր ճշգրտությամբ: Թե երբ է արվել այս լուսանկարը, Պենտագոնը չի հայտնել։

Բրիտանական ռազմական հետախուզությունն Ուկրաինայում առկա իրավիճակի մասին։

  • Տանկերին աջակցության «Терминатор» մարտական մեքենաների միակ գործող ռուսական վաշտը, հավանաբար, ուղարկվել է Սևերոդոնեցկի վրա հարձակման համար։
  • «Терминатор»-ների ներկայությունը խոսում է այն մասին, որ Դոնբասում Սևերոդոնեցկի ուղղությամբ հարձակմանը մասնակցում է Զորքերի կենտրոնական խմբավորումը։ Միայն վերջինս իր կազմում ունի այդպիսի տեխնիկա։ Ռուսական ներխուժման սկզբում Կենտրոնական զինվորական օկրուգի զորքերի խմբավորումներն ծանր կորուստներ են ունեցել Կիև ներթափանցման փորձի ժամանակ։ 
  • Ռուսաստանը «Терминатор»-ները մշակել էր այն ժամանակ, երբ առաջացել էր հիմնական տանկերի պաշտպանության անհրաժեշտություն, որոնք կիրառվել էին աֆղանական և չեչենական պատերազմների ժամանակ։ Սևերոդոնեցկի շրջանը մնում է ռուսական բանակի գլխավոր մարտավարական առաջնահերթություններից մեկը։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանն ունի ոչ ավելի, քան 10 հատ տանկերին աջակցության «Терминатор» մարտական մեքենա։ Եթե նույնիսկ դրանք բոլորը գործադրվեն, դժվար թե, այդ մարտական տեխնիկան էական ազդեցություն ունենա հարձակման վրա։

Լուսանկարը՝ westobserver.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter