HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարները որոնում են Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում անհետացած քաղաքացուն

Մայիսի 22-ին ժամը 01:06-ին Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում` Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին, մարդ է անհետացել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայույան փոխանցմամբ՝ իրականացված օպերատիվ միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, 63 ամյա Ս.Մ-ն Խաչեն գետի ափին իջևանած արշավի անդամներից է, ով արշավախմբի հետ Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ ինջնելիս, ասել է, որ ինքը առջևում գնում է և կամրջի մոտ սպասելու է խմբին: Հասնելով կամրջի մոտ, խումբը Ս.Մ-ին նշված տեղանքում չի հայտնաբերել:

Ժամը 02:15-ին Մարտակերտի հրշեջ-փրկարար մասին կից Առաջաձորի հրշեջ-փրկարար ջոկից մեկ մարտական հաշվարկ մեկնել է Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածք` որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Այսօր ժամը 11:20-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքներին կցվել է նաև Մարտակերտի շրջանի ԱԻ բաժնից մեկ մարտական հաշվարկ:

Աշխատանքները կազմակերպվել և իրականացվում են ԱՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter