HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանի տրանսպորտի նախարարի խոսքով՝ պատժամիջոցները գործնականում կոտրել են Ռուսաստանի ողջ լոգիստիկ համակարգը

Ռուսաստանի տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը հայտարարել է, որ այդ երկրի դեմ արևմտյան պատժամիջոցները «գործնականում կոտրել են մեր երկրում ողջ լոգիստիկան»։ Այդ մասին հայտնում է Интерфакс-ը։

«Այն պատժամիջոցները, որոնք այսօր սահմանված են Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, գործնականում կոտրել են մեր երկրում ողջ լոգիստիկան։ Եվ մենք ստիպված ենք փնտրել նոր լոգիստիկ միջանցքներ»,- ասել է ռուսաստանցի նախարարը՝ Աստրախանի մարզ կատարած այցի ժամանակ։ 

Սավելևը նշել է, որ գոյություն ունի «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, որին անմիջականորեն մասնակցում է նաև Կասպյան ուղղությունը։ Նախարարի խոսքով՝ «կապված նրա հետ, որ մենք դիտարկում ենք այդ ուղղությունը, անկասկած, դրանք ոչ միայն նավահանգիստներն են, այլև մուտքը դեպի նավահանգիստներ, կամուրջներն ու ճանապարհները։ Մենք չպետք է ունենանք նեղ հատվածներ, որոնք մեզ հնարավորություն չտան վերակառուցելու»։

Մայիսի 14-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «պատժամիջոցներին մենք հարմարվելու կարիք չունենք, քանի որ դրանք այս կամ այն ձևով գրեթե միշտ եղել են»։ Բացի այդ, Լավրովը կարծում է, որ արևմտյան երկրները թույլատրել են ցուցաբերել ցանկացած թշնամական գործողություն Ռուսաստանի նկատմամբ, ներառյալ «ուղիղ թալանը»։ Նրա կարծիքով՝ նաև իրականացվում է «ամեն ռուսականի չեղարկման մշակույթը»։

Լուսանկարը՝ trans.info-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter