HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լիտվան դադարեցրել է ռուսական էներգակիրների ներկրումը

Լիտվան մայիսի 22-ից դադարեցրել է Ռուսաստանից էլեկտրականության ներկրումը։ Ավելի վաղ, Deutsche Welle-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել էր լիտվական Litgrid ընկերությունը։ «Nord Pool բորսային օպերատորը որոշում է ընդունել «Интер РАО» ընկերությունների խմբի հետ դադարեցնել էլեկտրաէներգիայի առևտուրը, որը հանդիսանում է Բալթյան երկրներում Ռուսաստանից էլեկտրաէներգիայի միակ ներկրողը։ Կիրակի օրվանից ռուսական էլեկտրաէներգիան այլևս չի ներկրվի Լիտվա»,- նշվում է մայիսի 20-ին տարածված հաղորդագրության մեջ։

«Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի առևտրի դադարեցումը չի ազդի էլեկտրաէներգիայի փոխանցման լիտվական համակարգի հուսալիության վրա։ Երկրի էլեկտրաէներգիայի կարիքները կբավարարվի տեղական էլեկտրակայանների և ռազմավարական գործընկերների՝ Եվրոպական միության անդամ երկրների հաշվին՝ Շվեդիայից, Լեհաստանից և Լատվիայից եկող միջցանցային միավորումների միջոցով»,- ասել է Litgrid-ի գլխավոր տնօրեն Ռոկաս Մասյուլիսը։

Լիտվայի էներգետիկայի նախարարությունն էլ հայտնում է, որ մայիսի 22-ից Լիտվայում այլևս ոչ ռուսական գազ, ոչ ռուսական նավթ և ոչ էլ ռուսական էլեկտրաէներգիա կլինի։ «Սա շատ կարևոր քայլ է Լիտվայի՝ էներգետիկ անկախության ճանապարհին։ Սա պատերազմող Ուկրաինային մեր համերաշխության արտահայտումն է, մենք չենք կարող թույլ տալ, որ մեր գումարները ֆինանսավորեն ռուսական ռազմական մեքենան»,- Լիտվայի էներգետիկայի նախարար Դայնյուս Կրեյվիսի խոսքերը մեջբերում է Delfi-ն։

Նախարարի խոսքով՝ Լիտվայի էներգետիկ ամբողջական անկախության մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ երկիրը կկարողանա տեղական կանաչ էներգետիկայի հաշվին ծածկել ոչ միայն սեփական կարիքները, այլ արտահանել դա։

Լուսանկարը՝ D. Umbrasas/LRT

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter