HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենը չի բացառում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հնարավոր է համարել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպումը։ Սեուլում, պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին, Բայդենը նշել է, որ դա կախված կլինի նրանից, թե որքանով է Կիմ Չեն Ընը «անկեղծ և լուրջ»։ 

«Հիմնական նպատակը նախկինի պես հանդիսանում է Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացումը»,- մայիսի 21-ին Սեուլում Հարավային Կորեայի նորընտիր նախագահ Յուն Սոկ Յոլի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ջո Բայդենը։

Ամերիկյան առաջնորդը Հարավային Կորեա է ժամանել ասիական քառօրյա շրջագայության շրջանակներում։ Ընդ որում, նախագահի պաշտոնում սա Բայդենի առաջին ասիական շրջագայությունն է։ Ասիա այցը, որը նպատակ ունի ամրապնդել տնտեսական ու անվտանգային կապերը տարածաշրջանային դաշնակիցների հետ, տեղի է ունենում Կորեական թերակղզում որոշակի լարվածության ֆոնին։ Այցից մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ-ն և Հարավային Կորեան զգուշացրել էին, որ Հյուսիսային Կորեան կարող է ցանկացած պահի միջուկային փորձարկում անցկացնել։ Վաշինգտոնի տվյալներով՝ դա կարող է լինել նույնիսկ տարածաշրջան Բայդենի ացի ժամանակ։

Սեուլում տեղի ունեցած հանդիպումից հետո Ջո Բայդենը և Յուն Սոկ Յոլը հայտարարել էին, որ դիտարկում են համատեղ զորավարժությունների ընդլայնման հարցը։ «Մենք նաև քննարկել ենք, թե արդյոք մեզ անհրաժեշտ են միջուկային հարձակման դեպքում համատեղ զորավարժությունների անցկացումը»,- նշել է Յուն Սոկ Յոլը։ 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսօր՝ մայիսի 22-ին, կմեկնի Ճապոնիա։ Տոկիոյում Սպիտակ տան առաջնորդը կհանդիպի Ճապոնիայի, Ավստրալիայի և Հնդկաստանի առաջնորդների հետ։

Lուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter