
Հայաստանն առաջին անգամ նշանակվել է ԱՀԿ գլխավոր կոմիտեի անդամ
Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի (World Health Assembly) շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը նշանակվել է Գլխավոր կոմիտեի անդամ։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Նշվում է, որ 7-օրյա պաշտոնական այցով Ժնևում գտնվող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գլխավորում է Հայաստանի պատվիրակությունը։
Գլխավոր կոմիտեն կազմված է 25 անդամներից։ Կոմիտեն, խորհրդակցելով Գլխավոր տնօրենի հետ, իրականացնում է հետևյալ գործառույթները.
- որոշում է նստաշրջանի ընթացքում բոլոր լիագումար նիստերի, հիմնական հանձնաժողովների նիստերի և բոլոր հանձնաժողովների նիստերի ժամը և վայրը,
- որոշում է նիստի ընթացքում յուրաքանչյուր լիագումար նիստի աշխատանքների հերթականությունը,
- Առողջապահության ասամբլեային առաջարկում է օրակարգի հարցերը,
- անհրաժեշտության դեպքում հանձնաժողովներին հատկացված օրակարգի հետագա հարցերը մի հանձնաժողովից փոխանցում է մյուսին,
- զեկուցում է օրակարգում լրացումների մասին,
- համակարգում է հիմնական և բոլոր հանձնաժողովների աշխատանքը,
- սահմանում է նիստի հետաձգումը,
- այլ կերպ նպաստում է նիստի աշխատանքների կանոնավոր իրականացմանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել