
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Հանրապետության նախագահն անդրադարձել է Հայաստանի, Արցախի անվտանգային հարցերին, զարգացման հեռանակարներին, Սփյուռքի ներուժի լիարժեք իրացման հնարավորություններին:
Վահագն Խաչատուրյանը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների բարձրացրած հարցերին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել