HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում պատերազմի 89-րդ օրը (առավոտյան ամփոփում)

Ուկրաինայում պատերազմի 89-րդ օրվա առավոտյան ամփոփումը.

  • Ուկրաինայի գլխավոր շտաբը պնդում է, որ ռուսաստանցիները իրենց ուժերը կենտրոնացրել են Սևերոդոնեցկի ուղղությամբ հարձակման վրա։ Արևելյան ռազմաճակատի մյուս ուղղություններում մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է։
  • Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտարարել է, որ հետաքննում է Էներգոդար քաղաքի կոլաբորացիոնիստ քաղաքապետի վրա հարձակումը։ Նրան թիկնապահների հետ միասին փորձել էին պայթեցնել շքամուտքում։
  • ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր ներկայացուցչի գրասենյակի տվյալներով՝ աշխարհում առաջին անգամ փախստականների թիվը գերազանցել է 100 միլիոնը, որի պատճառներից մեկն էլ Ուկրաինայում պատերազմն է։
  • Լեհաստանը և Ուկրաինան պայմանավորվել են համատեղ մաքսային վերահսկողության և միացյալ երկաթուղային ընկերության ստեղծման մասին, ինչը էլ ավելի կհեշտացնի ապրանքների և մարդկանց տեղաշարժն սահմանով։

Մարիուպոլում աճում է համաճարակի վտանգը

Այդ մասին հայտարարել է Մարիուպոլի քաղաքապետի խորհրդական Պետր Անդրյուշենկոն։ Նրա խոսքով՝ հորդառատ անձրևները, որոնք հիմա գալիս են քաղաքում, տարածում են աղբն ու դիակների թույնը։

«Մարիուպոլին շատ անհրաժեշտ է տարհանման նոր ալիքը։ Մարիուպոլի գետոյի վերածման հետևանքները աղետալի կլինեն»,- ասել է ուկրաինացի պաշտոնյան։

Օդեսայի մարզային վարչակազմը հայտարարել է, որ ավազան է մտել ռուսական «Ադմիրալ Մակարով» հածանավը։

Վարչակազմի ղեկավար Սերգեյ Բրատչուկի խոսքով՝ Ռուսաստանը փորձում է ամրանալ Զմեյնի կղզում՝ այնտեղ տեղափոխելով ՀՕՊ միջոցներ։

YouTube-ը ջնջել է Ուկրաինայում պատերազմի մասին ավելի քան 9000 ալիք և 70 000 տեսանյութ։

Ինչպես գրում է The Guardian-ը, պատճառ է հանդիսացել հարթակի կանոնների խախտումը։ Մասնավորապես, ջնջված որոշ տեսանյութերում պատերազմն անվանվել է «ազատագրական առաքելություն»։

Բրիտանական ռազմական հետախուզությունն Ուկրաինայում առկա իրավիճակի մասին։

Այսօրվա անդրադարձը նվիրված է ռուսական բանակի կորուստներին։

  • Պատերազմի առաջին երեք ամիսներին Ռուսաստանը, հավանաբար, կորցրել է այնքան զոհ, որքան ԽՍՀՄ-ն կորցրել է Աֆղանստանում պատերազմի 9 տարիների ընթացքում։
  • Մահացության բարձր ցուցանիշներին հանգեցրել է վատ մտածված մարտավարությունը, օդից սահմանափակ ծածկումը և ճկունության բացակայությունը, ինչպես նաև հրամանատարության կրկնվող սխալները։ Կորուստներն սկսում են աճել Դոնբասում հարձակման ժամանակ։
  • Ոչ ազատագրական պատերազմներում ռուսական հանրությունը նախկինում ցուցաբերել է զոհերի նկատմամբ զգայունություն։ Ուկրաինայում զոհերի թվի աճին զուգահեռ այն առավել ակնհայտ կդառնա, իսկ պատերազմի նկատմամբ հանրության դժգոհությունը կարող է աճել։

Leviʼs-ը վաճառում է իր բիզնեսը Ռուսաստանում։

Коммерсант-ի խոսքով՝ ջինսե հագուստի վաճառքով զբաղվող ցանցը ռուսական շուկան լքում է 29 տարվա աշխատանքից հետո։

Պարբերականի աղբյուրները պատմել են, որ ընկերությունն արդեն դադարեցրել է նոր ապրանքների մատակարարումը և հիմա գնորդներ է փնտրում Ռուսաստանում իր բիզնեսի վաճառքի համար։

Լուսանկարը՝ Finbarr O'Reilly/The New York Times

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter