HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը գործուղվել են Լոնդոն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, վարչապետի որոշմամբ, 2022 թ. մայիսի 21-26-ը գործուղվել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու Համաշխարհային կրթական ֆորումին:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, այս տարի Համաշխարհային կրթական ֆորումին մասնակցում են ավելի քան 200 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ 112 երկրների նախարարներ: 

Գործուղման ընթացքում նախատեսված են հանդիպումներ Բարձրագույն կրթության որակի ապահովման կազմակերպության (QAA) գործադիր տնօրեն Ալասթեր Դելեյնիի, Մանկավարժական լրացուցիչ կրթության քոլեջի պրոֆեսոր Դեյմ Էլիսոն Փիքոկի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի գործադիր տնօրեն Ջասթին Մըք Քենզի Սմիթի, օտարերկրյա համագործակցության և զարգացման հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ռեբեկա Էտկինսոնի հետ: 

Վահրամ Դումանյանը և Ժաննա Անդրեասյանն այցելելու են Լոնդոնի համալսարանի կրթության և հասարակագիտության ֆակուլտետ, Դարտֆորդի միջնակարգ դպրոց: 

Նախատեսվում են այլ հանդիպումներ ու այցեր ևս, ինչպես նաև հուշագրի ստորագրում Բրիտանական խորհրդի հետ:

Հավելենք, որ 2021 թվականին նախատեսված կրթական ֆորումը չի կայացել COVID-19 համավարակի պատճառով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter