Ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ մետրոպոլիտենի և հատուկ կարևորագույն հաստատությունների աշխատանքը խափանելու փորձերից
Ոստիկանությունը հայտնում է, որ վերջին օրերին հաճախակի են դարձել ցուցարարների կողմից մետրոպոլիտենի աշխատանքը խոչընդոտելու փորձերը:
«Այդպիսի գործողությունները ոչ միայն խախտում են այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը, այլև վտանգ են ստեղծում մետրոպոլիտենի աշխատանքի համար:
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ մետրոպոլիտենի, ինչպես նաև հատուկ կարևորագույն հաստատությունների աշխատանքը խափանելու փորձերից:
Ոստիկանությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի նման գործողությունները կասեցնելու ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել