HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության նախագահ Էգիլս Լևիտսի հետ: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։

«Լատվիայի նախագահը նշել է, որ ուրախ է Վահագն Խաչատուրյանին ողջունել որպես Հայաստանի Հանրապետության նախագահ և շնորհավորելով նրան այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ հաջողություններ և արդյունավետ աշխատանք է մաղթել։

Երկուստեք բարձր է գնահատվել հայ-լատվիական քաղաքական երկխոսությունն ու միջպետական հարաբերությունների դինամիկան, ընդգծվել է այն ավելի հարստացնելու և զարգացնելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հաստատման հեռանկարները և Եվրոպական միության հետ համատեղ ջանքերի գործադրումն այդ ուղղությամբ:

Երկու երկրների նախագահները մտքեր են փոխանակել նաև միջազգային անվտանգության արդիական խնդիրների ու մարտահրավերների շուրջ»,- նշված է կայքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter