
Եվրամիությունը ողջունում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բրյուսելյան հանդիպումը
Եվրամիությունը ողջունում է Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի երրորդ եռակողմ հանդիպումը։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Մենք ողջունում ենք Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների երրորդ եռակողմ հանդիպումը։ Հույս ունեմ տեսնել կոնկրետ քայլեր, որոնք աջակցում են կայուն խաղաղության ուղղությամբ դինամիկային»,- նշվում է գրառման մեջ։
Welcome the 3rd trilateral meeting hosted by @eucopresident with Armenia and Azerbaijan leaders in Brussels. Hopeful to see concrete steps that support dynamics towards sustainable peace.
— Josep Borrell Fontelles (@JosepBorrellF) May 24, 2022
The EU continues to be strongly engaged in peace & reconciliation efforts in the region. https://t.co/L1kh4VHL9P
Ժոզեպ Բորելի խոսքով՝ Եվրոպական միությունը կշարունակի ակտիվորեն աշխատել տարածաշրջանում խաղաղության և հաշտեցման ջանքերի ուղղությամբ։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան, Բրյուսելում կայացել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը ձևավորեցին սահմանազատման հարցերով իրենց հանձնաժողովների կազմերը, որոնք առաջիկա օրերին կհանդիպեն հայ-ադրբեջանական սահմանին։ Հայկական կողմից հանձնաժողովի նախագահ է ընտրվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել