HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Վերին Պտղնի գյուղում. կա տուժած

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ մայիսի 24-ին, ժամը 09։16-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Պտղնի գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ծառին. կա տուժած:

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW X5» (վարորդ՝ Է. Օ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տուժած Ս. Օ.-ին (ծնված 1995 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ»,- նշված է ԱԻՆ-ի կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter