HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Եկամտային հարկի վերադարձի ծրագիրը կարող է գործել նաև բնակելի տուն գնելու իրավունքի դեպքում

Խորհրդարանի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Լուսինե Բադալյանի և Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Նախագիծը ներկայացրեց Բաբկեն Թունյանը:

«Գործող կարգավորումներով մեր համաքաղաքացիները կարող են անշարժ գույք ձեռք բերել և մինչև շենքի կառուցապատումն ավարտին հասցնելը, այսինքն մինչեւ ավարտական ակտ ստանալը կնքել գնման իրավունքի պայմանագրեր: Ներկայիս կարգավորումները էնպիսին են, որ այս կարգավորումները տարածվում են միայն բազմաբնակարան շենքերի վրա, մենք օրենքի փոփոխությամբ նման հնարավորություն ենք ընձեռում նաև բնակելի տների դեպքում»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Բաբկեն Թունյանի խոսքով` որքան շուտ ընդունվի նախագիծը, այնքան լավ կլինի թե՛ կառուցապատողների, թե՛ քաղաքացիների համար:

Պատգամավորը նախագծի` առաջին ընթերցմամբ քննարկմանն ասել էր, որ խնդիրը վերջին շրջանում է ակտուալ դարձել, քանի որ բանկերը և նոտարները հրաժարվում են բնակելի տների դեպքում նման գործարքներ անել՝ հղում անելով օրենսդրությանը:

«Ուստի եկանք եզակացության, որ օրենքում փոխություն անենք և հնարավորություն տանք, որ բնակելի տների գնման իրավունք գնելու դեպքում ևս քաղաքացիներն օգտվեն այս հնարավորությունից, ինչպես նաև օգտվեն եկամտարկի վերադարձի ծրագրից»,- ասել էր Բաբկեն Թունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter