HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրիստիննե Գրիգորյանը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել Վրաստանի հանրային պաշտպանի հետ

 

Մայիսի 23-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ։ Այս մասին հաղորդում է ՄԻՊ գրասենյակի հանրային կապերի բաժինը։

«Զրույցի ընթացքում Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան շնորհավորել է Գրիգորյանին ընտրվելու կապակցությամբ և վերահաստատել համագործակցությունը խորացնելու իր պատրաստակամությունը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության գործունեության առաջնահերթությունները՝ կարևորելով ընտանիքում բռնության, ատելության խոսքի դեմ պայքարում գործուն միջոցների ձեռնարկումը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերը։ 

Քննարկվել է անձանց սոցիալ-տնտեսական իրավունքների ոլորտում կարողությունների զարգացմանն ուղղված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի համատեղ ծրագրի ընթացքը, ինչպես նաև նախանշվել են նոր համատեղ ծրագրային ուղղություններ»,- ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter