HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանը Դավոսում հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար Ախիմ Շտայներին։ Այս մասին հաղորդում է նախագահականի մամուլի ծառայությունը։

«Նախագահը կարևորել է ՄԱԿ-ի աջակցությունը Հայաստանին կայուն զարգացման առանցքային նպատակներին և ազգային բարեփոխումների առաջնահերթությունների իրականացմանն հասնելու գործում։

Ընդգծվել է, որ ՄԱԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ հիմնված երկրի կարիքների և հնարավորությունների վերլուծության վրա, մեծ նշանակություն են ունեցել Հայաստանի զարգացման համար։

Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի կողմից իրականացվող՝ Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի աշխատանքի մասին, որն ուղղված է Հայաստանի զարգացման ներուժի բացահայտմանն ու իրացմանը։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ շարունակականության ապահովումը, ինչպես նաև ջանքերի համատեղումը՝ թվային տեխնոլոգիաների զարգացման համար»,- ասվում է նախագահականի հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter