Սևադա Հովհաննիսյանը միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում
Սույն թվականի մայիսի 16-ին` ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ֆիզ-մաթ. Գիտքությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սևադա Հովհաննիսյանը միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում:
Սևադա Հովհաննիսյանի հետազոտությունների բնագավառն է մաթեմատիկական երկրաֆիզիկան, երկրակեղևի խտության մոդելի կառուցումը, երկրաֆիզիկայի եռաչափ խնդիրների լուծման տեսությունը և մեթոդիկան: Նա 143 գիտական աշխատությունների հեղինակ է, այդ թվում` մեկ մենագրության եւ երկու ուսումնական ձեռնարկի:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել